Գլխավոր Լրահոս

Թուրքիայում ձերբակալվել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Իմամօղլուն

Թուրքիայում ձերբակալվել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Իմամօղլուն

Թուրքական իշխանությունները Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին ձերբակալելու որոշում են կայացրել, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ Իմամօղլուն համարվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առանցքային հակառակորդներից։

Իրավապահ համակարգի գործողությունների հետևանքով ձերբակալվել է նաև Իմամօղլուի մամուլի խոսնակը, ինչպես նաև շուրջ 105 աշխատակից՝ այդ թվում Ստամբուլի շրջանային որոշ ղեկավարներ։

Թուրքիայի ամենամամեծ ընդդիմության՝ քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուին կասկածում են ահաբեկչության, անօրինականության և կոռուպցիայի մեջ։

Ստամբուլի քաղաքապետը ձերբակալումից առաջ կարճ տեսանյութով է հանդես եկել՝ նշելով, որ չի հանձնվի և չի համակերպվի իրավիճակին։

Իմամօղլուին ձերբակալելու որոշումից առաջ էլ Ստամբուլի համալսարանը չեղյալ է հայտարարել  նրա՝ բարձրագույն կրթության մասին դիպլոմը, ինչը խիստ հարցականի տակ է դնում առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածու դառնալու հնարավորությունը։ 

Ստամբուլի նահանգապետարանը քաղաքի քեմալական քաղաքապետ Իմամօղլուի և նրա համակիրների ձերբակալման որոշումից հետո, «հասարակական կարգը պահպանելու և սադրիչ գործողությունները կանխելու» նպատակով, մարտի 19-23-ը արգելել է քաղաքում ցանկացած հանրահավաքի, ցույցի անցկացումն ու մամուլի հայտարարությունները։ 

Ժողովրդահանրապետական կուսակցության Ստամբուլի քաղաքապետը հաջորդ նախագահական ընտրություններում համարվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը։

Գեորգի Միրզաբեկյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում