Գլխավոր Լրահոս

Փաշինյանը Բաքվին կրկին առաջարկել է խորհրդակցություններ սկսել, ՊՆ-ն հերթական հերքումն է հրապարակել

Փաշինյանը Բաքվին կրկին առաջարկել է խորհրդակցություններ սկսել, ՊՆ-ն հերթական հերքումն է հրապարակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 20-ի առավոտյան վերահաստատել է իր առաջարկը խորհրդակցություններ սկսել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։ Սա Փաշինյանի՝ նման բովանդակությամբ երրորդ գրառումն է երկու օրում։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ», - գրել է կառավարության ղեկավարը։

Փաշինյանի առաջարկներին Բաքուն պաշտոնապես դեռ չի պատասխանել։

Այսօր առավոտյան Հայաստանի ՊՆ-ն հերթական հերքումն է հրապարակել՝ արձագանքելով ադրբեջանական կողմի մեղադրանքներին. «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 19-ին՝ ժամը 19:00-19:10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։

Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում»։

Նախօրեին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, Համագործակցության և զարգացման պետական քարտուղար Դեյվիդ Լեմի հետ հեռախոսազրույցի ընթացքում կրկնել է Բաքվի պահանջը՝ փոխել Սահմանադրությունը։

https://civilnet.am/news/823207/%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%a2%d5%a1%d6%84%d5%be%d5%ab%d5%b6-%d5%af%d6%80%d5%af%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%a1%d6%80%d5%af%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%ad%d5%b8%d6%80%d5%b0%d6%80%d5%a4%d5%a1%d5%af%d6%81%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80-%d5%bd%d5%af%d5%bd%d5%a5%d5%ac-%d5%ba%d5%b6-%d5%b6-%d5%b0%d5%a5%d6%80%d5%a9%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a5%d6%80%d6%84%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6-%d5%a7-%d5%b0%d6%80%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%a5%d5%ac/


Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում