Գլխավոր Լրահոս

Զելենսկին և Թրամփը վերսկսում են երկխոսությունը․ նախագահները համաձայնության են եկել

Զելենսկին և Թրամփը վերսկսում են երկխոսությունը․ նախագահները համաձայնության են եկել

ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները Սպիտակ տանը բուռն քննարկումից 19 օր անց հեռախոսազրույց են ունեցել։ Վլադիմիր Զելենսկին և Դոնալդ Թրամփը «դրական և անկեղծ» են գնահատել մոտ մեկ ժամ տևած խոսակցությունը։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թրամփ-Պուտին հեռախոսային բանակցությունից հետո։

Վլադիմիր Զելենսկին զանգից հետո հայտարարել է, որ շնորհակալ է   Թրամփին՝ «աշխատանքի լավ և արդյունավետ սկզբի համար»։

«Մենք հավատում ենք, որ Ամերիկայի, նախագահ Թրամփի և ամերիկյան ղեկավարության հետ հնարավոր է կայուն խաղաղություն հաստատել այս տարի», - ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը պատրաստակամություն է հայտնել դադարեցնել հարվածները Ռուսաստանի էներգետիկ և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։

ԱՄՆ նախագահն էլ իր Truth Social հարթակում հայտարարել է, որ Զելենսկու հետ քննարկման մեծ մասը հիմնված է եղել Պուտինի հետ զրույցի վրա՝ Ռուսաստանի և Ուկրաինայի պահանջներն ու կարիքները համաձայնեցնելու համար:

«Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք», - գրել է ԱՄՆ նախագահը:

Թրամփի վարչակազմը մերժել է զինադադարի համաձայնագրի դիմաց անվտանգության երաշխիքներ տրամադրելու Ուկրաինայի պահանջները։  

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում