Գլխավոր Լրահոս

Արթուր Նահապետյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Արթուր Նահապետյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Արթուր Նահապետյանը հաստատվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում կառավարության մարտի 20-ի նիստում։ Նա ընտրվեց վեց տարի ժամկետով։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթում երեք թեկնածու էր հաղթահարել սահմանված շեմը: Այդ թեկնածուներն էին Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը և Գևորգ Քոչարյանը: 

Նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բոլոր թեկնածուների հետ ունեցել է քննարկումներ և դրա արդյունքում որոշում է կայացրել Արթուր Նահապետյանի թեկնածությունը ներկայացնել կառավարության հաստատմանը։

«Թե՛ բարեվարքության միավորով, թե՛ ընդհանուր միավորների հանրագումարով առավելագույն թվերն է հավաքել», - ասաց Փաշինյանը։ 

Արթուր Նահապետյանն իր խոսքում նշեց, որ գործադրելու է առավելագույն ջանք՝ Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար։

«Այդ առումով փորձելու եմ ավելի ամրապնդել իարվասու մարմինների հետ համագործակցությունը, անել հնարավորը, որ կոռուպցիայի դեմ պայքարը և դրա արդյունքը տեսանելի լինի առաջնային շահառուի՝ Հայաստանի քաղաքացու համար», - ասաց Նահապետյանը։

Արթուր Նահապետյանը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն էր, ավելի վաղ եղել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր է 2024-ի նոյեմբերից: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը նոյեմբերի 18-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 15-ին հայտարարել էր, որ դժգոհ է իրավապահ մարմինների և դատական համակարգի աշխատանքից, և որ համբերության բաժակը լցվել է ու ինքը կայացնելու է որոշումներ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում