Գլխավոր Լրահոս

Թուրքիայի հետ սահմանի անցակետը հումանիտար նպատակով տասն օրով կբացվի

Թուրքիայի հետ սահմանի անցակետը հումանիտար նպատակով տասն օրով կբացվի

Մարտի 21-ից 31-ը Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը կգործի՝  Սիրիա հումանիտար բեռներ ուղարկելու համար։ Որոշումն ընդունվել է կառավարության մարտի 20-ի նիստում։

Նախագիծը չզեկուցվող հարցերի շրջանակում էր։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել նաև Հայաստանի կողմից Սիրիային հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը: 

«Նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի Հայաստանի Հանրապետության անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվելիք, մարդասիրական օգնության համար նախատեսված բեռներն առավել արագ և նվազ ծախսերով տեղ հասցնելու համար», - նշվսծ է հիմնավորման մեջ:

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը վերջին անգամ բացվել էր 2023-ի փետրվարին։ Հարավարևելյան Թուրքիայում փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանը ցամաքային սահմանով փրկարարական խմբեր և մարդասիրական օգնություն էր ուղարկել այդ երկիր։

Հայաստանը և Թուրքիան 2022-ի հուլիսին պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Սակայն մինչ օրս այդ որոշումն իրականություն չի դարձել։

Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թվականից:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում