Գլխավոր Լրահոս

Հայկական հումանիտար չորս բեռնատարները Թուրքիայի տարածքով ուղևորվել են Սիրիա

Հայկական հումանիտար չորս բեռնատարները Թուրքիայի տարածքով ուղևորվել են Սիրիա

Հայկական հումանիտար բեռները հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետով ուղևորվել են Սիրիա։

Այսօր՝ մարտի 21-ին, տասն օրով բացվել է հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը։ Հայաստանից Թուրքիայի տարածքով Սիրիա է ուղարկվել չորս բեռնատար սնունդ, դեղորայք, հիգիենայի պարագաներ,  առաջին անհրաժեշտության այլ իրեր:

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է մարդասիրական օգնության հարցում թուրքական կողմի հետ համագործակցությանը։

«Կցանկանայի գնահատել նաև թուրք գործընկերների համագործակցային մոտեցումը մարդասիրական այս առաքելության վերաբերյալ»,- գրել է Կոստանյանը։

Մարտի 21-ից 31-ը «Մարգարա» անցակետի բացման  մասին որոշումն ընդունվել է կառավարության մարտի 20-ի նիստում։

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը վերջին անգամ բացվել էր 2023-ի փետրվարին։ Հարավարևելյան Թուրքիայում փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանը ցամաքային սահմանով փրկարարական խմբեր և մարդասիրական օգնություն էր ուղարկել այդ երկիր։

Հայաստանը և Թուրքիան 2022-ի հուլիսին պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Սակայն մինչ օրս այդ որոշումն իրականություն չի դարձել։

Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը փակ է 1993-ից:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում