Գլխավոր Լրահոս

ԵՄ անդամակցության նախագիծը ստացավ ԱԺ հանձնաժողովի դրական եզրակացությունը

ԵՄ անդամակցության նախագիծը ստացավ ԱԺ հանձնաժողովի դրական եզրակացությունը

«Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացավ։

Նախագիծը կընդգրկվի առաջիկա ԱԺ նիստի օրակարգում։

Ավելի վաղ նախատեսված էր, որ Եվրաինտեգրման հանձնաժողովը «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին պետք է եզրակացություն տար մարտի 3-ին և նախագիծն ուղարկեր երկրորդ ընթերցմամբ քվեարկության։ Սական իրավական տեխնիկական հարցերի պատճառով քվեարկությունը հետաձգվել էր։

«Այս օրենքը չի հանդիսանում Եվրամիության անդամակցության հայտ: Այս օրենքը համապատասխանում է մեր՝ ԵՄ-ի հետ առավել մերձեցման ուղղությանը»,- ասել է ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Փետրվարի 12-ին Ազգային ժողովը 63 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Նախագիծը կառավարությունը հաստատել էր հունվարի 9-ին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում