Գլխավոր Լրահոս

Ստամբուլի կալանավորված քաղաքապետը՝ նախագահի թեկնածու․ Թուրքիայում ցույցերը շարունակվում են

Ստամբուլի կալանավորված քաղաքապետը՝ նախագահի թեկնածու․ Թուրքիայում ցույցերը շարունակվում են

Մարտի 23-ին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել է՝ ժամանակավորապես հեռացվելով զբաղեցրած պաշտոնից։ Նույն օրն Իմամօղլուի քաղաքական ուժը՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը, անցկացրած ընտրություններում նրան առաջադրել է Թուրքիայի նախագահի թեկնածու։ Ստամբուլում վերջին օրերին չեն դադարում բազմահազարանոց ցույցերը, որոնք զուգորդվում են ցուցարարների և իրավապահների բախումներով։ Ցուցարարները պահանջում են Էրդողանի գլխավոր մրցակից Իմամօղլուի ազատ արձակումը։ 

Իրավապահների և ցուցարարների շրջանում կան վիրավորներ, ցույցերի հարյուրավոր մասնակիցներ ձերբակալվել են։

Կալանավորված քաղաքապետին և շուրջ 50 անձի տեղափոխել են «Մարմարայի» բանտ, որն ամենամեծերից է Եվրոպայում։ 

Երկրի գլխավոր ընդդիմության՝ Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Իմամօղլուն մեղադրվում է շորթման, կոռուպցիայի, հանցավոր խումբ ստեղծելու մեջ։

Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Իմամօղլուին քաղաքապետի պաշտոնից ժամանակավորապես հեռացնելու մասին։ 

Ստամբուլը կունենա քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, որը հայտնի կդառնա մարտի 26-ին քաղաքային ընտրությունների արդյունքում։

Մինչ Իմամօղլուն բանտում է՝ կուսակցությունը նրան պաշտոնապես հաստատել է Թուրքիայի նախագահի թեկնածուի պաշտոնում։

Մարտի 23-ին՝ պաշտոնյայի կալանավորման օրը, ժողովրդահանրապետականները Իմամօղլուին առաջադրել են որպես նախագահի թեկնածու։  

Գլխավոր ընդդիմության ղեկավար Օզգյուր Օզգելը կոչ է արել Թուրքիայի նախագահին գնալ արտահերթ ընտրությունների և մրցել Իմամօղլուի հետ։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդդիմության քայլերը Թուրքիայի պառակտմանն ուղղված գործողություններ է անվանել՝ նշելով, որ նրանք փողոցային ահաբեկչության միջոցով փորձում են ճնշել ժողովրդի կամքը։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում