Գլխավոր Լրահոս

Միրզոյանն ու Լավրովը կրկին հեռախոսազրույց են ունեցել

Միրզոյանն ու Լավրովը կրկին հեռախոսազրույց են ունեցել

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳ նախարարությունից։ Չորս օրվա ընթացքում սա երկու երկրների ԱԳ նախարարների երկրորդ հեռախոսազրույցն է, նախորդը մարտի 21-ին էր։

Դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ արտաքին գործերի նախարարները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ օրակարգի արդիական հարցեր։ Նշվել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման առաջընթացը, որն արժանացել է Մոսկվայի բարձր գնահատականին։ Նախարարները քննարկել են նաև առաջիկա միջպետական շփումների ժամանակացույցը։

ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրությանը հաջորդեց ՀՀ ԱԳ նախարարության հաղորդագրությունը։ ՀՀ դիվանագիտական գլխավոր գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՌԴ միջև երկկողմ օրակարգային հարցեր՝ կարևորելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը տարբեր մակարդակներում:

«‎Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձ են կատարել նախորդ շաբաթ երկու գերատեսչությունների միջև կայացած քաղաքական խորհրդակցությունների արդյունքներին և մտքեր փոխանակել առաջիկա ծրագրերի շուրջ»,- ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների զարգացման համատեքստում երկու երկրների փոխարտգործնախարարների մակարդակով մարտի 20-ին Մոսկվայում քաղաքական երկխոսություն էր կայացել։

Փոխնախարարներ Մնացական Սաֆարյանը և Միխայիլ Գալուզինը կարևորել էին բոլոր մակարդակներում, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարությունների գծով քաղաքական երկխոսությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում