Գլխավոր Լրահոս

Թուրքիան հերքում է ադրբեջանական հրապարակումները՝ Մարգարայի անցակետի բացման վերաբերյալ 

Թուրքիան հերքում է ադրբեջանական հրապարակումները՝ Մարգարայի անցակետի բացման վերաբերյալ 

Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է ադրբեջանական մամուլի տեղեկությունները՝ «Մարգարա» սահմանային անցակետի բացման վերաբերյալ։

«Որոշ լրատվամիջոցներում հրապարակված լուրերն այն մասին, թե հայերի հետ սահմանը բացվել է, և Բաքուն դրանից տեղյակ չի եղել, ճիշտ չէ»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի տարածած հաղորդագրությունում։

Ըստ Թուրքիայի նախագահի աշխատակազմի՝ Մարգարայի սահմանային անցակետը ներկայում բացվել է միայն Թուրքիայի տարածքով Հայաստանից Սիրիա հումանիտար բեռնափոխադրում իրականացնող ավտոշարասյան և նրա վերադարձի համար։ 

Հայտարարությունում նշվել է, որ Մարգարայի անցակետը բացվել է 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում գրանցված ուժեղ երկրաշարժից հետո, երբ Հայաստանը երկու բեռնատար մարդասիրական օգնություն էր հասցրել Թուրքիա։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը հիշեցրել է նաև, որ նախորդ անգամ հայ-թուրքական վերոնշյալ սահմանային անցակետը բացվել էր 2024-ի հուլիսի 30-ին՝ երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հինգերորդ հանդիպման ժամանակ։

Հայաստանի կառավարության՝ մարտի 20-ի որոշմամբ՝ Երևանը չորս բեռնատար հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա։ Այդ կապակցությամբ ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ գրել են, թե «Թուրքիան այդ քայլին է գնացել Բաքվի մեջքի հետևում՝ չտեղեկացնելով ադրբեջանական կողմին»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում