Գլխավոր Լրահոս

Հայաստանի տնտեսական ակտիվությունը փետրվարին կտրուկ դանդաղել է 

Հայաստանի տնտեսական ակտիվությունը փետրվարին կտրուկ դանդաղել է 

2025թ. փետրվարին կտրուկ դանդաղել է Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ կազմելով 1,5%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հունվար-փետրվար ամիսների ընդհանուր ցուցանիշը կազմել է 4,1%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, տնտեսական անկումը պայմանավորված է հիմնականում արդյունաբերական արտադրանքի ծավալի էական՝ 26,6% նվազմամբ փետրվարին, որն իր հերթին պայմանավորված է ոսկու և թանկարժեք մետաղների և քարերի վերարտահանման ծավալների կտրուկ նվազմամբ: Այս միտումն ազդել է նաև առաջին երկամսյակի ցուցանիշների վրա՝ հանգեցնելով ոլորտում 19,4% անկման:

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանի հաշվարկով, արդյունաբերությունը զսպել է տնտեսական ակտիվության աճը 4,2%-ային կետով։

Մաքսային տվյալների համաձայն, 2024-ին ոսկին հիմնականում ներմուծվել է Ռուսաստանից (95,9%) և արտահանվել ԱՄԷ (84,2%): Ադամանդները գլխավորապես ստացվում են Հնդկաստանից (45,2%), Ռուսաստանից (21,4%) և Հոնգկոնգից (19,7%) և արտահանվում են ԱՄԷ (82,7%): 

Փետրվարին տնտեսության առավել դինամիկ զարգացող ճյուղերն են շինարարությունը՝ 12,7% աճով, ծառայությունների ոլորտը՝ 12,1% աճով և առևտրի շրջանառությունը՝ 6% աճով: Էլեկտրաէներգիայի արտադրությունը նույնպես գրանցել է աճ՝ 5,8%: Այս ցուցանիշում ներառված չէ ինքնավար արտադրողների՝ էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով արտադրված էլեկտրաէներգիան, մանրամասնում են Վիճակագրական կոմիտեից:

Գնաճը փետրվարին կազմել է 2,5%, իսկ հունվար-փետրվարին՝ 2,1%: 

Հունվար-փետրվար ամիսների կտրվածքով դրական միտումներ են գրանցվել նույն ոլորտներում: Ծառայությունների ծավալն աճել է 12,4%-ով, շինարարության ծավալը՝ 12,2%-ով, առևտրի շրջանառությունը՝ 7,8%-ով, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 6,9%-ով:

Միևնույն ժամանակ, 2025-ի առաջին երկու ամիսների ընթացքում էական՝ 52% անկում է արձանագրվել արտաքին առևտրաշրջանառության ոլորտում, որը գումարային արտահայտությամբ կազմել է մոտավորապես 2,8 մլրդ դոլար: 

Արտահանման ծավալները նվազել են 59,7%-ով՝ կազմելով 1 մլրդ դոլար, իսկ ներմուծումը կրճատվել է 45,8%-ով՝ հասնելով 1,7 մլրդ դոլարի:

Արշալույս Մղդեսյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում