Գլխավոր Լրահոս

Բաքվից պատրաստակամություն չկա. Միրզոյանը՝ Ադրբեջանի հետ խորհրդակցությունների մասին

Բաքվից պատրաստակամություն չկա. Միրզոյանը՝ Ադրբեջանի հետ խորհրդակցությունների մասին

Ադրբեջանի նախապայմաններին զուգահեռ պետք է շարունակել աշխատել, բանակցել, գտնել փոխադարձ ընդունելի, արժանապատիվ և երկարատև խաղաղություն ապահովող լուծումներ, այլընտրանք ուղղակի չկա, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մարտի 25-ին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ Երևանում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ 

Անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի հետ եղե՞լ են խորհրդակցություններ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստի ստորագրման վերաբերյալ, Միրզոյանը նշել է՝ «Բաքվից պատրաստակամություն չկա»։ 

«Պաշտոնական Երևանն առաջարկել է սկսել խորհրդակցություններ՝ որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը, ժամը և մյուս մանրամասները։ Այս պահին մենք նույն պատրաստակամությունը պաշտոնական Բաքվից չենք լսել։ Այս պահին չկա ըմբռնում, թե որտեղ և երբ պետք է ստորագրվի։ Մենք պատրաստ ենք հնարավորինս արագ ներգրավվել այդ գործընթացում և դնել մեր ստորագրությունը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։ 

Մարտի 13-ին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, որ ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքները՝ եզրափակելով տևական ժամանակ բաց մնացած երկու հարցի վերաբերյալ քննարկումները։ Դրանք վերաբերում էին սահմանից երրորդ ուժերի դուրս բերմանն ու փոխադարձության սկզբունքով միջազգային հայցերի հետկանչին։ 

Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, Բաքուն դեռ պնդում է, որ «փաստաթուղթը ստորագրելու համար անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ մտցնել Հայաստանի սահմանադրության մեջ՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները վերացնելու նպատակով»‎։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում