Գլխավոր Լրահոս

Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտված են. Բայրամով

Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտված են. Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտված են, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցում։

Նա նշել է, որ Երևանն ընդունել է բաց մնացած երկու կետերի շուրջ Ադրբեջանի առաջարկները։ Խոսքը հայ-ադրբեջանական սահմանագծից ԵՄ դիտորդների հետքաշման և միջազգային ատյաններում հայցերից փոխադարձ հրաժարման մասին է։  

«Տեքստի շուրջ աշխատանքներն ավարտված են։ Հետագա փուլում արդեն մնում է Հայաստանի Սահմանադրությունից Ադրբեջանի դեմ տարածքային պահանջների վերացման հարցը։ Ավելին՝ պետք է լուծարվի նաև Մինսկի խումբն ու նրա մնացորդները»,- ասել է Բայրամովը։ 

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող խաղաղության պայմանագրի տեքստը բաղկացած էր 17 կետից, որից 2-ի շուրջ կողմերը տևական ժամանակ համաձայնության չէին գալիս։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում