Գլխավոր Լրահոս

Ռուբիոն հայցել է Թուրքիայի աջակցությունը՝ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու գործում

Ռուբիոն հայցել է Թուրքիայի աջակցությունը՝ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու գործում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Վաշինգտոնում քննարկել են խաղաղությունը Հարավային Կովկասում։ Պետքարտուղարության հաղորդագրությունը՝ թարգմանաբար ստորև։

«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանին՝ քննարկելու անվտանգությանն ու առևտրին առնչվող առանցքային հարցեր։ Պետքարտուղարը հայցել է Թուրքիայի աջակցությունը՝ Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղության հասնելու գործում։

Նա գնահատել է Թուրքիայի առաջնորդությունը «Իսլամական պետության» դեմ գլոբալ կոալիցիայում և վերահաստատել է սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ հանուն կայուն, միավորված և խաղաղ Սիրիայի, որը ո՛չ միջազգային ահաբեկչության հենակետ է, ո՛չ էլ՝ իրանական ապակայունացնող գործողությունների հարթակ»։

Մարտի 25-ին Հաքան Ֆիդանը երկօրյա այցով մեկնել է Վաշինգտոն։ Ըստ Reuters-ի աղբյուրների՝ Ռուբիոյի այցի օրակարգային գլխավոր հարցը Թուրքիայի դեմ ամերիկյան պատժամիջոցների վերացումն է՝ F-16 կործանիչների վաճառքը վերսկսելու նպատակով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում