Գլխավոր Լրահոս

Մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք․ Փաշինյան

Մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք․ Փաշինյան

Ես ազնիվ չեմ լինի, եթե այս ամբիոնից չասեմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ։

«Այն ճանապարհը, որով մենք գնում ենք՝ գերիների ազատ արձակման ամենաէֆեկտիվ ճանապարհն է»,- ասել է Փաշինյանը։ 

Փաշինյանն այս համոզմանն է եկել ԱԺ ամբիոնից նախկինում արված իր արձանագրումների արդյունքում։ Ըստ վարչապետի՝  «Ղարաբաղյան շարժումն օգտագործվել է Հայաստանի պետականության չկայացման ճանապարհին»։  

«Եթե ՀՀ ժողովուրդն անհամաձայնություն ունենա իմ այս արձանագրման հետ՝ ես չեմ լինի ՀՀ վարչապետ»,- ասել է Փաշինյանը։

Մարտի 13-ին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, որ ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքները։

Բաքուն շարունակում է Երևանին նախապայմաններ ներկայացնել, առանց որոնց կատարման անհնար է համարում խաղաղության համաձայնագրի ստորագրումը։

Ադրբեջանը պահանջում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունների պատճառով խաղաղությունը կարող է վտանգվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում