Գլխավոր Լրահոս

Իրանը պաշտոնապես պատասխանել է Թրամփի նամակին

Իրանը պաշտոնապես պատասխանել է Թրամփի նամակին

Իրանը պաշտոնապես պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ նամակին։ Տեղեկությունը մարտի 27-ին IRNA-ին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

Ըստ իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի՝ Իրանի պատասխան նամակը, որը ներառում է ընթացքիկ զարգացումների վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը, ամերիկյան կողմին է ուղարկվել Օմանի միջոցով։

«Իրանի քաղաքական դիրքորոշումն այն է, որ չի բանակցի ԱՄՆ հետ առավելագույն ճնշման և ռազմական սպառնալիքների ներքո։ Սակայն ոչ ուղիղ բանակցություններ կարող են լինել, ինչպես դրանք տեղի են ունեցել նախկինում պարոն Ռուհանիի և պարոն Ռայիսիի կառավարությունների ժամանակ», - հայտարարել է Աբբաս Արաղչին։

Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին մարտի 27-ին քննադատել էր Իրանի դեմ Վաշինգտոնի ճնշման քաղաքականությունը։ Նա նաև հայտարարել էր, որ Իրանը չի փակել բոլոր ճանապարհները և պատրաստ է ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների։

Իրանին ուղղված նամակը Թրամփն ուղղարկել էր մարտի 12-ին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական խորհրդատուի միջոցով։ Թրամփը նամակով նոր միջուկային գործարքի առաջարկ էր արել։

2015-ին Իրանն ու միջազգային վեցնյակը (5+1)՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան ու Գերմանիան համաձայնության էին եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ՝ կնքելով միջուկային համաձայնագիրը:

ԱՄՆ-ն իրանական միջուկային ծրագրի համաձայնագրից դուրս է եկել 2018-ին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում