Գլխավոր Լրահոս

Պոլսո Հայոց պատրիարքը մասնակցել է Էրդողանի կազմակերպած ընդունելությանը

Պոլսո Հայոց պատրիարքը մասնակցել է Էրդողանի կազմակերպած ընդունելությանը

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը մարտի 27-ին Անկարայում՝ նախագահի նստավայրում, մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կազմակերպած իֆթարի արարողությանը (Ռամադանի ընթրիք)։ Այս մասին հայտնում են Պոլսո հայոց պատրիարքարանի մամուլի ծառայությունից։

«Հանրապետության նախագահն իր ուրախությունն է հայտնել ընդունելությանը Հայոց պատրիարքի մասնակցության համար»,-հայտնում են պատրիարքարանից։

Պոլսո Հայոց պատրիարքին ուղեկցել է Տեր-Գասպար աբեղա Կարապետյանը։

Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Պոլսո Հայոց պատրիարք է ընտրվել 2019-ին։ Նա Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքն է։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում