Գլխավոր Լրահոս

Փարաքարի ՏԻՄ ընտրություններում հաղթել է «Միասնություն»-ը

Փարաքարի ՏԻՄ ընտրություններում հաղթել է «Միասնություն»-ը

Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրություններում առավելագույն ձայները ստացել է «Միասնություն» կուսակցությունների դաշինքը՝ 6 508 քվե, հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրությոնների նախնական արդյունքները։

Մարտի 30-ին կայացած ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 3 669 ձայն, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 900 ձայն, «Կայունություն» կուսակցությունը 426 ձայն։ Անճշտությունների գումարային չափը 106 է: Անվավեր  է ճանաչվել 23 քվեաթերթիկ:

Ըստ ԿԸՀ տվյալների՝ ընտրողների ընդհանուր թիվը՝  21,004 է, ընտրություններին մասնակցել է 11,528 ընտրող։  

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը, որը բաղկացած է 63 հոգուց, առաջնորդում է համայնքի նախկին ղեկավար, ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը։

«Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորում է «Ապրելու երկիր» կուսակցության և Փարաքար համայնքի ավագանու անդամ Վոլոդյա Գրիգորյանը:

«Ազգային առաջընթաց» կուսակցության 24 հոգանոց ցուցակի առաջին համարն է անկուսակցական Դավիթ Մինասյանը, ով նույնպես եղել է Փարաքարի ղեկավար և հրաժարական է ներկայացրել 2024-ի մայիսին՝ մոտ 2,5 տարի պաշտոնավարելուց հետո։

«Կայունություն» կուսակցությունը ներկայացել է 40 թեկնածուից բաղկացած ցուցակով, որը գլխավորում է «Համայնքների իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Գոռ Սարիբեկյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում