Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը կրկին պահանջում է ՀՀ Սահմանադրության փոփոխություն

Ադրբեջանը կրկին պահանջում է ՀՀ Սահմանադրության փոփոխություն

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ կրկին պահանջելով Հայաստանի սահմանադրության փոփոխություն, իսկ այդ երկրի ՊՆ-ն շարունակում է հաղորդել զինադադարի խախտումների մասին։

«Ադրբեջանը վճռականորեն և անզիջում պահանջում է դադարեցնել Հայաստանի շարունակական տարածքային պահանջներն Ադրբեջանի դեմ []: Հայաստանի մի շարք օրենսդրական ակտերում, մասնավորապես՝ Սահմանադրության մեջ, Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները մնում են «տարածաշրջանի կայուն ապագայի հիմնական խոչընդոտը»»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությունում նաև նշվում է, թե հետկոնֆլիկտային շրջանում «պատմական հնարավորություններ են ի հայտ եկել տարածաշրջանի պատմության արյունոտ էջերի վերջնական շրջադարձի և կայուն խաղաղության հաստատման համար»։

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը զուգակցում է այդ երկրի պաշտպանության նախարարության՝ գրեթե ամենօրյա ռեժիմով իբր Հայաստանի կողմից  զինադադարի խախտումների մասին հայտարարություններին, որոնք հայկական կողմը պարբերաբար հերքում է։

Հրադադարի խախտման վերաբերյալ Ադրբեջանը միայն մարտին 17 հաղորդագրություն է տարածել, որոնք ՀՀ ՊՆ-ն հերքել է, այդ թվում՝ այսօր՝ մարտի 31-ին տարածվածը։
Ադրբեջանը հայկական կողմից իրբ իր ուղղությամբ սահմանային կրակոցների մասին սկսեց հայտարարել, երբ մարտի 13-ին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցնելու մասին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում