Գլխավոր Լրահոս

Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը մասնակցելուց․ ԱԳՆ

Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը մասնակցելուց․ ԱԳՆ

Հայաստանը ձեռնպահ կմնա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ֆինանսավորմանը մասնակցելուց։ Sputnik Արմենիա-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի ԱԳՆ-ից։  

«Հայաստանյան կողմը պաշտոնապես տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որ ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024-ի բյուջեի մասին» ՀԱՊԿ Հավաքկան անվտանգության խորհրդի որոշման ստորագրումից և դրանով նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց»,- տեղեկացրել են ԱԳՆ-ից։

ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը մարտի 7-ին հայտարարել էր, որ, եթե Հայաստանը մինչև 2025-ի վերջ չվճարի ՀԱՊԿ բյուջեի վճարը, ապա կազմակերպության անդամ երկրները կարող են տարբեր սցենարներ դիտարկել։

Հայաստանը ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը սառեցրել է 2024-ի փետրվարին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։

ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվեցին 2022-ի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինուժի ապօրինի ներխուժումից հետո, երբ կազմակերպությունը ռազմական և քաղաքական աջակցություն չհայտնեց իր անդամ երկրին։ 

Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։ 

Հայաստանը դադարել է անդամավճարներ փոխանցել կազմակերպությանը և ներկայացուցիչներ ուղարկել նրա միջոցառումներին ու զորավարժություններին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում