Եթե Հայաստանը մինչև 2025-ի վերջ չվճարի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) բյուջեի վճարը, ապա կազմակերպության անդամ երկրները կարող են տարբեր սցենարներ դիտարկել։ Բայց, հավանաբար, ոչ ոքի չեն վտարի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ արդեն եղել են դեպքեր, երբ այլ երկրներ պարտքեր են ունեցել տեխնիկական, ֆինանսական և այլ պատճառներով:
Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին 2024 թվականի փետրվարին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։
ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվել են 2022-ի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինուժի ապօրինի ներխուժումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։
Բացի այդ, Հայաստանը դադարել է իր ներդրումը կատարել կազմակերպության բյուջեում և ներկայացուցիչներ ուղարկել կազմակերպության միջոցառումներին և զորավարժություններին:
Civilnet










