Գլխավոր Լրահոս

Հայաստանում էականորեն աճել են ընտանեկան բռնության դեպքերը

Հայաստանում էականորեն աճել են ընտանեկան բռնության դեպքերը

Հայաստանում էականորեն աճել են ընտանեկան բռնության դեպքերը։ Փաստում է Գլխավոր դատախազության 2024-ի հաշվետվությունը։

Ֆիզիկական բռնության դեպքերը հասել են 934-ի՝ նախորդ տարվա 372-ի համեմատ՝ 151 տոկոս աճ։ Հոգեբանական բռնության դեպքերը նույնպես զգալիորեն աճել են՝ 46-ից հասնելով 166-ի, ինչը կազմում է 261 տոկոս աճ։

Ընդհանուր առմամբ, 2024-ին արձանագրվել է ընտանեկան և կենցաղային բռնության 1,360 դեպք, որից 1,100-ը (81 տոկոս) եղել են ֆիզիկական և հոգեբանական բռնության դրսևորումներ։ 2023-ին նմանատիպ հարաբերակցություն է եղել՝ 508 դեպքից 418-ը (82 տոկոս)։

Մտահոգիչ է նաև ծանր դեպքերի աճը։ Եթե 2023-ին ընտանեկան բռնության հետևանքով արձանագրվել էր սպանության 3 դեպք, ապա 2024-ին այդ թիվը հասել է 13-ի։ Առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերը 8-ից աճել են մինչև 15։

2025-ի հունվարի 17-ին ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ՝ Դատախազության, Քննչական կոմիտեի և ՆԳ նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միաժամանակ, 2024-ի ընթացքում 35 դատախազ Արդարադատության ակադեմիայում անցել է վերապատրաստում՝ բռնության ենթարկված անձանց հետ աշխատանքի, կանխարգելման և իրավական արձագանքի ուղղություններով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում