Գլխավոր Լրահոս

Մովսես Հակոբյանին ու ևս մեկ գեներալի մեղադրանք է առաջադրվել

Մովսես Հակոբյանին ու ևս մեկ գեներալի մեղադրանք է առաջադրվել

Դատախազությունը հայց է ներկայացրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի և ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի նկատմամբ։ Նրաքն մեղադրվում են պաշտոնեական անփութության մեջ։ Դատախազությունը պահանջում է նրանցից հօգուտ պետության բռնագանձել 4,5 մլրդ դրամ։ 

Ըստ մեղադրանքի՝ ինը տարի առաջ Ռուսաստանից Հայաստան է մատակարարվել 4,3 մլրդ դրամի ռազմական տեխնիկա, որը անպիտան է եղել։

Փաստինֆոն ավելի վաղ հայտնել էր, որ մեղադրանքի համաձայն՝ Արմեն Հարությունյանը, 2017-ի մայիսից պաշտոնավարելով որպես հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, խախտել է զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի պահանջները։ Նա իր պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք է ցուցաբերել և դրանք ոչ պատշաճ կատարել, ինչն անզգուշությամբ հանգեցրել է ծանր հետևանքների։

Մովսես Հակոբյանը մեղադրվում է նրանում, որ 2015-2016-ին, զբաղեցնելով պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը, ծառայության նկատմամբ անփույթ մոտեցման պատճառով պատշաճ չի կատարել իր պարտականությունները, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնասի։

Երկու գեներալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք, իսկ Հակոբյանի դեպքում՝ նաև 10 մլն դրամի չափով գրավ։ 

Դատական տեղեկատվական «Դատալեքս» համակարգում առկա տվյալների համաձայն՝ այս գործով է ներկայացվել հայցը՝ պետությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում