Գլխավոր Լրահոս

Որտեղ որքան տնտեսական աճ կլինի 2013-ին. EIU

Որտեղ որքան տնտեսական աճ կլինի 2013-ին. EIU

Economist Intelligence Unit-ի (EIU) կանխատեսումներով՝ 2013թ. աշխարհում ամենամեծ տնտեսական աճ կարձանագրվի Մոնղոլիայում՝ 18,1%: Մոտավորապես Հայաստանի չափ բնակչություն ունեցող (2,8 միլիոն), սակայն Հայաստանից տարածքով ավելի քան 50 անգամ մեծ Մոնղոլիան այս տարի տնտեսական նման աճ կապահովի հիմնականում պղնձի և ոսկու արդյունահմանման շնորհիվ:

Համախառն ներքին արդյունքի տպավորիչ աճ արձանագրող մյուս երկրներն են լինելու Մակաուն՝ 13.5%, Լիբիան՝ 12,2%, Չինաստանը՝ 8,6%, Բութանը՝ 8,5%, Արևելյան Թիմորը՝ 8,3%, Իրաքն ու Մոզամբիկը՝ 8,2-ական տոկոս, Ռուանդան՝ 7,8% և Գանան՝ 7,6%:

EIU-ի համաձայն՝ 2013թ. ըստ գոտիների ամենամեծ տնտեսական աճ կգրանցվի Ավստրալիայում և Ասիայում (բացառությամբ Ճապոնիայի)՝ 6,4 տոկոս: Կենտրոնական և Հարավային Աֆրիկայում տնտեսական աճը կկազմի 4,8%, Լատինական Ամերիկայում՝ 3,9%, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի հյուսիսում՝ 3,8%, Արևելյան Եվրոպայում և Ռուսաստանում՝ 2,9%, Հյուսիսային Ամերիկայում՝ 2,2%, Ճապոնիայում՝ 1,2% և Արևմտյան Եվրոպայում՝ 0,3%:  

EIU-ն Հայաստանի մասով առանձին կանխատեսում չի ներկայացրել:

Արժույթի միջազգային հիմնադրամը 2013թ. Հայաստանում 4-4,5% աճ է կանխատեսել:

Թաթուլ Հակոբյան

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում