Երեկ՝ հունվարի 8-ին, Իրանի կառավարությունը ավիաընկերություններից պահանջել է առաջիկա 7 օրում վճարել ավելի վառելիքի ավելի քան $200 մլն պարտքը, հաղորդում է Reuters-ը: Պարտքը չվճարելու պարագայում Իրանի կառավարությունը սպառնում է ավիափոխադրողներին թռիչքենրի արգելքով:
Իրանի նավթի փոխնախարարը հայտարարել է, որ իր ղեկավարած գերատեսչությունն այս որոշումն ընդունել է Իրանի քաղավիացիայի կազմակերպության հետ խորհրդակցություններից հետո: Պաշտոնյան չի հստակեցրել՝ կոնկրետ որ ավիաընկերությունների մասին է խոսքը: Իրանական մի շարք զանգվածային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ խոսքը իրանական Mahan, Aseman և Zagros ընկերությունների մասին է:
New York Times-ի հաղորդմամբ՝ կառավարության այս որոշումն արդեն հանգեցրել է ներքին մի շարք չվերթների հետաձգմանը:
Ըստ Reuters-ի՝ 2011թ. կեսից Իրանում վառելիքի գները բարձրացել են ավելի քան 7 անգամ այն բանից հետո, երբ կառավարությունը չեղյալ է հայտարարել ավիաընկերությունների համար վառելիքի գնման լրահատկացումները: Բացի այդ՝ ավիավառելիքը թանկացել է Իրանի նկատմամբ Արևմուտքի կողմից սահմանած պատժամիջոցների հետևանքով: Խնդիրների պատճառը նաև ընկերությունների՝ Boeing и Airbus ինքնաթիռների պահեստամասերի գման հարցում ստեղծված դժվարություններն են, որոնք ևս պայմնավորված են պատժամիջոցներով:
Իրադրությունն առավել բարդանում է դոլարի նկատմամբ Իրանի ազգային արժույթի զգալի արժեզրկմամբ, ինչը ավիափոխադրողներին հարկադրել է թանկացնել ավիատոմսերը: Այսպես՝ 2012թ. նոյեմբերին Իրանի խոշորագույն ավիափոխադրողը՝ Iran Аir-ը ավիատոմսերը թանկացրել է շուրջ երկու անգամ:
Civilnet











