Հնարավոր է Իրանի ազգային գազային ընկերությունը՝ NIGS-ը, գնի թուրքական գազբաշխիչ Baskent Gaz ընկերությունը, հաղորդում է Reuters-ը:
Ւրանը Թուրքիա բնական գազի երկրորդ խոշոր արտահանողն է Ռուսաստանից հետո: 1,35 մլն բաժանորդ ունեցող Baskent-ի միջոցով Իրանը մտադիր է ամրապնդել իր դիրքերը Թուրքիայի գազային շուկայում:
Թուրքիան Baskent Gaz-ի բաժնետոմսերի 100%-ի գնման համար հայտամրցույթ հայտարարել է 2012թ. աշնանը: Այդ ժամանակ հնարավոր գնորդ էր համարվում Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը:
Հիշեցնենք, որ 2012թ. հոկտեմբերին Եվրամիության անդամ արտգործնախարարները Իրանի դեմ նոր պատժամիջոցներ են սահմանել: Եվրոպական երկրներին արգելվել է Իրանից բնական գազ ներկրել, ինչպես նաև Իսլամական Հանրապետություն արտահանել նավթագազային արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ և հեղուկանավեր:
Հաղորդվում էր, որ Թուրքիան կարող է միանալ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներին՝ հրաժարվելով իրանական նավթի ներկրումից: Այդ դեպքում իրանական նավթին կարող էր փոխարինել սաուդականը:
Civilnet











