Իրանի ազգային արժույթը՝ ռիալը, մեկ տարում արժեզրկվել է 55%-ով: Այսպիսի հայտարարություն է արել Իրանի մեջլիսի անդամ, մեջլիսի հետազոտական կենտրոնի նախագահ Ահմադ Թավաքոլին, հաղորդում է իրանական Mehr-ը:
Նրա խոսքով՝ սա պայմանավորված է Իրանի արտաքին շուկաներում փոխարժեքի տատանումներով:
«2011թ. նոյեմբերին փոխարժեքը կազմել է 13,2 հազ ռիալ./1 դոլար: Ավելի ուշ այն կազմել է 20,5 հքազ. ռիալ/1 դոլար: Թեև կառավարությունը այս տարի փորձել է զսպել ռիալը, փոխարժեքը, այնուհանդերձ հասել է 28 հազ. ռիալ/1 դոլար», -ասել է Թավաքոլին:
Ըստ նրա՝ երկրում իրացվելիության մեծացմանը նպաստել են մի շարք գործոններ, այդ թվում՝ բանկային պարտքերը, բյուջեի նավթային պակասուրդը, պետական պաշտոնյաների ոչ կոմպետենտությունը և այլն:
2012թ. սեպտեմբերին վերջին շաբաթում արձանագրվել է 4,5 հազ. ռիալ/1 դոլար փոխարժեք, 2012թ. հոկտեմբերին այն բարձրացել է 37 հազ. ռիալ/1 դոլար: Հոկտեմբերի 3-ին արձանագրվել է անգամ 40 հազ. ռիալ/1 դոլար փոխարժեքը:
Civilnet











