Գլխավոր Լրահոս

Թուրքիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը

Թուրքիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը

Ֆրանսիայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Մ․ Ժան-Նոել Բարոն և Հաքան Ֆիդանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը՝ երկու պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի հիման վրա. այս մասին հայտնում է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության կայքը։ Ըստ հաղորդագրության՝ նախարարները քննարկել են նաև ուկրաինական կարգավորումը, իրավիճակը Սիրիայում և Գազայում։

Հարավային Կովկասի մասով նախարարները նշել են, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը, երկու պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի հիման վրա, Հարավային Կովկասը պետք է դարձնի խաղաղության, ինտեգրման և համագործակցության գոտի։

Ուկրաինական պատերազմի համատեքստում դիվանագետները վերահաստատել են հրադադարի վերահսկողության ուղղությամբ աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը, ինչպես նաև արդար, համապարփակ և կայուն խաղաղության ապահովման կարևորությունը՝ Ուկրաինայի համար ամուր անվտանգության երաշխիքների հիման վրա։

Խոսելով Սիրիայի մասին՝ Բարոն դատապարտել է մարտին Սիրիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած բռնությունները էթնոդավանական փոքրամասնությունների նկատմամբ։

«Նախարարները շեշտել են, որ անհրաժեշտ է ամբողջությամբ բացահայտել այդ հանցագործությունները և պատժել մեղավորներին։ Ֆրանսիացի նախարարը նաև ողջունել է Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) հրամանատար Մազլում Աբդիի և Սիրիայի ժամանակավոր իշխանությունների միջև ստորագրված համաձայնագիրը։

Նախարարները վերահաստատել են իրենց համատեղ պատրաստակամությունը՝ շարունակելու հրադադարի պահպանումը Գազայում, ապահովելու բոլոր պատանդների ազատ արձակումը և հաստատելու կայուն խաղաղություն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում