Գլխավոր Լրահոս

«Նուբարաշեն»-ի ազատազրկվածները մարմնական վնասվածքներ ունեն․ ՄԻՊ

«Նուբարաշեն»-ի ազատազրկվածները մարմնական վնասվածքներ ունեն․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արձանագրել են, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բանտարկյալները մարմնական վնասվածքներ ունեն։ Երեկ՝ մարտի 3-ին, մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմակներով անձինք ծեծի են ենթարկել ցմահ դատապարտյալներին։

Քրեակատարողական ծառայությունը հաստատել էր բռնության մասին տեղեկությունը, պարզաբանելով, որ կալանավորված անձինք և ցմահ դատապարտյալներ դրսևորել են անհնազանդություն, վնասել են խցերի գույքը, այրել ներքնակները, հարվածել դռներին և այլն։ Այս ամենը կանխելու համար ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողները ֆիզիկական ուժի գործադրմամբ բանտարկյալներին դուրս են բերել խցերից, իսկ խցերում իրականացրել են խուզարկություններ։

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ է մեկնել արագ արձագանքման խումբ։

Պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ առանձնազրույցների ընթացքում ազատությունից զրկված անձանցից ոմանք Պաշտպանի ներկայացուցիչներին տեղեկություններ են ներկայացրել նույն օրը քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողների կողմից գործադրված, իրենց պնդմամբ, անհամաչափ ֆիզիկական ուժի, խցերում առկա գույքը կոտրելու, իրենց նկատմամբ վիրավորանքներ և հայհոյանքներ հնչեցնելու մասին:

«Ազատությունից զրկված անձինք պնդել են, որ այրվել են ոչ թե խցերի ներքնակները, այլ մեկ սրբիչ:

Արձանագրվել է նաև, որ ազատությունից զրկված անձանց ցուցաբերվում է բժշկական օգնություն, այդ թվում՝ 2 անձի մոտ առկա վնասվածքների կասկածի կապակցությամբ կատարվել է նաև ռենտգեն հետազոտություն»,- հայտնել են ՄԻՊ գրասենյակից:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում