Աշխատող արցախցիների 55,6 տոկոսը ստանում է մինչև 120 հազար դրամ աշխատավարձ

Սիրանուշ Ադամյան
Հունվարի դրությամբ աշխատող արցախցիների 55,6 տոկոսը ստանում է մինչև 120 հազար դրամ աշխատավարձ։ ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ Պետական եկամուտների կոմիտեն տրամադրել է աշխատող արցախցիների աշխատավարձերի չափերն առանց հարկերի՝ ըստ ՍիվիլՆեթի կազմած եկամտի սանդղակի։
Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2023-ի սեպտեմբերյան բռնի տեղահանությունից հետո աշխատանքի ընդունված ու մարտի 1-ի դրությամբ աշխատող արցախցիների թիվը 20,420 է, բայց աշխատավարձերի չափերը տրամադրվել են՝ ըստ հունվար ամսվա տվյալների, որտեղ հաշվարկված է 23,678 աշխատող արցախցու աշխատավարձ։

Ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ ամսական մինչև 75,000 դրամ աշխատավարձ է ստանում 7,708 արցախցի։ Տոկոսային հարաբերակցությամբ՝ հունվարի դրությամբ աշխատող արցախցիների 55,6 տոկոսը ստանում է մինչև 120,000 դրամ աշխատավարձ, 20,5 տոկոսը՝ 120,000-ից 180,000 դրամ աշխատավարձ, 15,2 տոկոսը՝ 180,000-ից 300,000 հազար դրամ, 8,7 տոկոսը՝ 300,000 և ավելի։
Ապրիլի 1-ից մեծապես կրճատվել է տեղահանված արցախցիների բնակվարձի աջակցության ծրագիրը, որը ունի ոչ պաշտոնական «40+10» անվանումը։ Այն տեղահանված յուրաքանչյուր անձի համար նախատեսում էր 40,000 դրամ բնակվարձի և 10,000 դրամ՝ կոմունալ վարձերի համար։
Տեղադրություն
Թեմա
Civilnet










