Գլխավոր Լրահոս

Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ երկխոսության, բայց ոչ «ցանկացած գնով»․ նախագահ

Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ երկխոսության, բայց ոչ «ցանկացած գնով»․ նախագահ

Նախագահ Մասուդ Փեզեշքիանը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ երկխոսել ԱՄՆ-ի հետ, բայց նշել է, որ Միացյալ Նահանգները նույնպես պետք է ցուցաբերի բանակցելու իրական մտադրություն: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Փեզեշքիանը հայտարարել է, որ թեև Իրանը հավատում է բանակցություններին, բայց չի մասնակցի դրանց «ցանկացած գնով»:

«Մենք չենք ձգտում պատերազմի, լարվածության կամ միջուկային զենքի, մենք ձգտում ենք բանակցությունների: Սակայն ամերիկացիները նույնպես պետք է ապացուցեն, որ իրականում ձգտում են բանակցությունների»,- ասել է Իրանի նախագահը:

Նախագահը նշել է, որ Իրանի պարտավորությունը՝ չօգտագործել իր միջուկային հնարավորությունները «ոչ խաղաղ» նպատակներով, պարզապես քաղաքական հայտարարություն չէ, այլ հիմնված է Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի կողմից արձակված ֆեթվայի (կրոնական հրամանագրի) վրա:

Կրոնական հրամանագիրն արգելում է միջուկային զենքի արտադրությունը, տիրապետումը և պահեստավորումը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանին ուղղակի բանակցություններ սկսել՝ նոր պայմանագիր ստեղծելու համար, որը կփոխարինի այն պայմանագիրը, որից նա միակողմանիորեն հրաժարվել էր իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում: Սակայն նա նաև սպառնացել է հարվածել Իրանին, եթե համաձայնություն ձեռք չբերվի:

Թեհրանը բացառել է Վաշինգտոնի հետ ուղղակի բանակցությունները սպառնալիքների և ճնշման պայմաններում, բայց չի բացառել անուղղակի բանակցությունները:

2015-ին Իրանն ու միջազգային վեցնյակը (5+1)՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան ու Գերմանիան համաձայնության էին եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ՝ կնքելով միջուկային համաձայնագիրը:

ԱՄՆ-ն իրանական միջուկային ծրագրի համաձայնագրից դուրս է եկել 2018-ին:

Թեմա

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում