Գլխավոր Լրահոս

Արցախից բռնի տեղահանված մոտ 3,000 ընտանիք կօգտվի նոր սոցիալական ծրագրից

Արցախից բռնի տեղահանված մոտ 3,000 ընտանիք կօգտվի նոր սոցիալական ծրագրից

Կառավարության ապրիլի 10-ի որոշմամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և սոցիալապես անապահով ընտանիքները մինչև 2025 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ կստանան ամենամսյա դրամական աջակցություն։ Նախագիծը հաստատվել է չզեկուցվող հարցերի փաթեթում։

Աջակցությունն ուղղված է այն ընտանիքներին, որոնց մեկ անդամի հաշվարկով ամսական եկամուտը չի գերազանցում 55,000 դրամը։

Աջակցության չափը սահմանվել է հետևյալ կերպ՝

  1. ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար՝ 40,000 դրամ
  2. սկսած երկրորդ և հաջորդ անդամներից՝ յուրաքանչյուրի համար՝ 10,000 դրամ։

Ծրագրի տարեկան բյուջեն կազմում է շուրջ 1,84 միլիարդ դրամ։ Կառավարությունը կանխատեսում է, որ շահառու կլինի մոտ 3,000 ընտանիք՝ ընդհանուր 11,430 անդամով, որոնցից 8,430-ը երկրորդ կամ հաջորդ անդամներ են։

Կարդացեք նաև՝

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում