Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 11-ին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում։ Երկու երկրների նախագահները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը։
TRT Haber-ի հաղորդմամբ՝ Էրդողանը խաղաղության գործընթացը գոհացնող է համարել՝ նշելով, որ Թուրքիան ցանկանում է Ադրբեջանը տեսնել որպես Հարավային Կովկասի խաղաղության ճարտարապետ։
Ըստ թուրքական թերթի՝ Էրդողանն ասել է, որ Թուրքիան իր հերթին զգուշորեն շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Անթալիայի դիվանագիտական ֆորումն անցկացվում է ապրիլի 11-13-ը։ Դրան մասնակցում են մի շարք երկրների առաջնորդներ, կառավարության ղեկավարներ և նախարարներ։ Անթալիա է մեկնել նաև Հայաստանի պատվիրակությունը՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ։
Civilnet











