Գլխավոր Լրահոս

Ադրբեջանցի ակտիվիստը Հայաստանի վարչապետից աջակցություն է խնդրել

Ադրբեջանցի ակտիվիստը Հայաստանի վարչապետից աջակցություն է խնդրել

Պրահայի Կառլոլվի համալսարանի ասպիրանտ, խաղաղության ակտիվիստ Բահրուզ Սամեդովը, որը Ադրբեջանում մեղադրվում է հայերի օգտին լրտեսության մեջ, նամակով դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտնում է Jam-news-ը։

«Պարո՛ն վարչապետ,

խնդրում եմ անկեղծորեն շարունակել խաղաղության օրակարգին հավատարիմ մնալու ուղին, անել հնարավորը՝ սահմանին հրադադարի խախտումները կանխելու համար և գործնական քայլեր ձեռնարկել ապագա համակեցության հնարավորությունն իրականություն դարձնելու ուղղությամբ։

Տևական խաղաղության համար երկու կողմերն էլ պետք է ձևավորեն արժեքներ՝ հիմնված ընդհանուր աշխարհագրության և համատեղ ապագայի գաղափարի վրա։ Այդ արժեքների հիմքում պետք է լինի բռնության միանշանակ մերժումը։

Բացի այդ, հարգանքով խնդրում եմ հրապարակել պաշտոնական և հիմնավորված հայտարարություն, որ ես երբևէ որևէ համագործակցություն չեմ ունեցել Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունների հետ։

Հուսով եմ, որ կողմերի միջև նոր շփումները մոտ ապագայում կհանգեցնեն իմ ազատմանը և կդադարեցնեն իմ՝ «խաղաղության բանտարկյալի» կարգավիճակը։ Խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է, որ երկու կողմերն էլ հրաժարվեն տարածքային հավակնություններից և կենտրոնանան համակեցության և բարիդրացիության մոդելների վրա՝ հետկոնֆլիկտային ժամանակաշրջանում։

Իմ նամակը ցանկանում եմ եզրափակել Շառլ Բոդլերի մի բանաստեղծությամբ․

Ջրերի ալիքներում սրբիր քո մահաբեր երանգները։

Եղեգը շատ է, ժայռը՝ ընդարձակ․

Թող յուրաքանչյուրը փորագրի իր սրինգը՝ առանց բռնության,

Առանց արյան, պատերազմի, մահաբեր խաբեության։

Եղեք եղբայրներ, կողք կողքի ապրեք,

Եվ բոլորդ՝ միաբան, ծխեք Խաղաղության սրբազան սրինգը։

Հարգանքով՝ Բահրուզ Սամեդով»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում