Գլխավոր Լրահոս

Պետք է գնալ արտահերթ ընտրությունների․ Սարիկ Մինասյան

Պետք է գնալ արտահերթ ընտրությունների․ Սարիկ Մինասյան

«Քաղաքացիական պայմանագիր»-ը չի մասնակցում Գյումրիի ավագանու նիստին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գյումրիի քաղաքապետի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանն ու նշել, թե պետք է գնալ նոր, արտահերթ ընտրությունների։

«Ես տեր եմ յուրաքանչյուրիդ քվեին և առաջնորդվելով հենց այս գաղափարով, հայտարարում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը գյումրեցիներից խաբեությամբ քվեներ կորզածների և դրանք ուրիշին մատուցելու պատրաստ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալիք նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու:

Գյումրու ապագայով մտահոգ ավագանու անդամներին կոչ եմ անում քվեարկել խղճի մտոք, չընդունել այլոց հաշվարկների արդյունքում ձեզ պարտադրված որոշումը և չստվերել Գյումրու ապագան:

Ստեղծված իրավիճակում Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է:

Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, սա չի բխում գյումրեցու շահից: Ձեր սխալ քայլի հետևանքը ձեր երեխան ու անձամբ դուք եք կրելու, որքան էլ խուսափեք այդ պատասխանատվությունից:

Հանուն Գյումրու և գյումրեցու պետք է գնալ նոր, արտահերթ ընտրությունների»,- գրել է Մինասյանը:

Մարտի 30-ին Գյումրիում ՏԻՄ արտահերթ ընտրությունների արդյունքում ոչ մի ուժ չէր ստացել 50+ տոկոս քվե, որպեսզի ինքնուրույն քաղաքապետ առաջադրեր։ Արդյունքում անցողիկ շեմը հաղթահարած ուժերից «Մայր Հայաստանը», «Իմ հզոր համայնքը» և «Մեր քաղաքը»-ը պատրաստակամություն հայտնեցին աջակցելու Վարդան Ղուկասյանի ղեկավարած ուժին։

Գյումրիում ընտրությունների նախնական արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիրը», որի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանն է, կստանա 14 մանդատ, Վարդան Ղուկասյանի ղեկավարած «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը»՝ 8, Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը»՝ 6, Ռուբեն Մխիթարյանի «Իմ հզոր համայնքը»՝ 3, իսկ Կարեն Սիմոնյանի «Մայր Հայաստան» դաշինքը՝ 2 մանդատ:

Գյումրիի նորընտիր ավագանու առաջին նիստն այսօր վարում է Վարդան Ղուկասյանը։ Նա ընդդիմության միասնական թեկնածուն է։ Մեկ թեկնածուի առաջադրման դեպքում նա ընտրվում է համայնքի ղեկավար, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայներն ավելի են դեմ ձայներից և ավելի են ավագանու ընդհանուր թվի 40 տոկոսից: Այսինքն՝ թեկնածուն կընտրվի, եթե ստանա առնվազն 14 կողմ ձայն, և այդ ձայները լինեն ավելի շատ, քան իրեն դեմ քվեարկած ձայները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում