Գլխավոր Լրահոս

Արաղչին ընդունել է Գրոսիին․ քննարկվել է միջուկային ծրագիրը

Արաղչին ընդունել է Գրոսիին․ քննարկվել է միջուկային ծրագիրը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թեհրանում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։

«Առաջիկա ամիսներին Գործակալությունը կարող է կարևոր դեր խաղալ իրանական միջուկային հարցի խաղաղ կարգավորման գործում»,- հանդիպումից հետո X-ում գրել է Իրանի արտգործնախարարը։ 

Գրոսին՝ կարևորելով Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպումը, X-ում գրել է, որ միջուկային ծրագրի շուրջ համագործակցությունն ԱԷՄԳ-ի հետ անփոխարինելի է։

«ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունն անփոխարինելի է՝ վստահելի երաշխիքներ տրամադրելու Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ այն ժամանակ, երբ դիվանագիտության հրատապ կարիք կա»,- գրել է Գրոսին։

ԱՄՆ-ն և Իրանը՝ 10 տարվա դադարից հետո, միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ են վարել նախորդ շաբաթ՝ ապրիլի 12-ին, Օմանում։ Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝  հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։

2015-ին Իրանն ու միջազգային վեցնյակը (5+1)՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան ու Գերմանիան համաձայնության էին եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ՝ կնքելով միջուկային համաձայնագիրը:

ԱՄՆ-ն իրանական միջուկային ծրագրի համաձայնագրից դուրս է եկել 2018-ին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում