Գլխավոր Լրահոս

Իրանն ու ԱՄՆ-ն Օմանում պայմանավորվել են շարունակել միջուկային բանակցությունները

Իրանն ու ԱՄՆ-ն Օմանում պայմանավորվել են շարունակել միջուկային բանակցությունները

Այսօր` ապրիլի 12-ին, Օմանում կայացել են Իրանի և ԱՄՆ-ի անուղղակի բանակցությունները՝ միջուկային ծրագրի շուրջ, հայտնում է CNN-ը: 

Բանակցություններն անցել են Օմանի արտգործնախարարի միջնորդությամբ: ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները գտնվել են տարբեր սենյակներում, իսկ Օմանի ԱԳ նախարարը փոխանցել է նրանց միջև հաղորդագրությունները:

ԱՄՆ-ի կողմից մասնակցել է Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը, Իրանի կողմից՝ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:

Իրանական IRNA լրատվական գործակալությունը նշել է, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: Երկու ժամ երեսուն րոպե տևած անուղղակի բանակցություններից հետո պատվիրակությունների ղեկավարները կարճ զրույց են ունեցել օմանցի նախարարի ներկայությամբ:

Կողմերը պայմանավորվել են հաջորդ շաբաթ կրկին հանդիպել:

ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջին ուղղակի բարձր մակարդակի բանակցությունները տեղի էին ունեցել տասը տարի առաջ՝ 2015-ին, երբ ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին և Իրանի արտաքին գործերի նախկին նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն աշխատում էին ավարտին հասցնել Իրանի հետ միջուկային գործարքը:

2015-ին Իրանն ու միջազգային վեցնյակը (5+1)՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան ու Գերմանիան համաձայնության էին եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ՝ կնքելով միջուկային համաձայնագիրը:

ԱՄՆ-ն իրանական միջուկային ծրագրի համաձայնագրից դուրս է եկել 2018-ին:

Թեմա

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում