Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Անթալիայի հանդիպումն օգտակար է եղել։ Բայրամովն այս մասին հայտարարել է Սլովենիայի Սլովենիայի ԱԳ նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Բայրամովի խոսքով, վերջին տարիներին Հայաստանի հետ ինտենսիվ շփումներ են եղել, և դրանք շարունակվում են։
«Անթալիայի դիվանագիտական ֆորումում ես հանդիպում ունեցա իմ հայ գործընկերոջ հետ։ Ես կարծում եմ այս հանդիպումը բավականին օգտակար էր: Եթե նույնիսկ հանդիպումը հնարավորություն չտա լուծել հարցերը, հնարավորություն եղավ ավելի մանրամասն քննարկել կողմերի դիրքորոշումները, նրանց փաստարկներն ու հիմնավորումները: Հետևաբար, իմ գնահատականն այն է, որ հանդիպումն օգտակար էր», - ասել է Բայրամովը։
Ապրիլի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Հանդիպումից հետո երկու երկրների նախարարները մասնակցել են «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով պանելային քննարկմանը։ Նախարարները ներկայացրել են յուրաքանչյուր կողմի դիրքորոշումը՝ խաղաղության գործընթացի վերաբերյալ։
Civilnet











