Գլխավոր Լրահոս

Արցախի խորհրդարանը սահմանադրական փոփոխություն է արել, երկարաձգել նախագահի ժամկետը

Արցախի խորհրդարանը սահմանադրական փոփոխություն է արել, երկարաձգել նախագահի ժամկետը

Ապրիլի 15-ին Արցախի Ազգային ժողովը նիստ գումարեց և ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծ, որի շնորհիվ կպահպանվի նախագահի ինստիտուտը. այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց Արցախի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Միասնական հայրենիք» խմբակցության անդամ Սևակ Աղաջանյանը։  

«Անցումային դրույթներից մեկում՝ 168 հոդվածում, փոփոխություն է կատարվել, որը նախկինում արել էինք, որպեսզի Ազգային ժողովը կարողանա նախագահ ընտրել», - ասաց Աղաջանյանը։ 

Քվեարկությանը մասնակցած 30 պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել նախագծին։

Արցախի Սահմանադրության 168-րդ հոդվածով Արցախի Ազգային ժողովը ընտրում է նախագահին։ Այս սահմանադրական փոփոխությունը կատարվել էր 2023-ի ամռանը և թույլ էր տալիս Ազգային ժողովին ռազմական դրության պայմաններում նախագահ ընտրել։ 

2023-ի սեպտեմբերին 9-ին Ազգային ժողովը նախագահ ընտրեց Սամվել Շահրամանյանին՝ մինչև հերթական ընտրությունները։ Նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները պիտի կայանային այս տարի:

«Ազգային ժողովի լիազորությունները երկարաձգվել են նախագահի հրամանագրով մոտ մեկ ամիս առաջ», - ասաց Աղաջանյանը։ 

Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցությունից Դավիթ Գալստյանն ասաց, որ այս սահմանադրական փոփոխությունների նպատակն է ապահովել պետական ինստիտուտների շարունակականությունը։

Երկու օր առաջ ընդունված նախագծի հեղինակը «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանն է։ 

Արցախի խորհրդարանի մի շարք պատգամավորներ զերծ են մնում վերջին սահմանադրական փոփոխության վերաբերյալ մեկնաբանություններից։ 

Հայկ Ղազարյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում