Գլխավոր Լրահոս

Թրամփը հրաժարվել է ռուս-ուկրաինական բանակցություններից հեռանալու ժամկետ նշել

Թրամփը հրաժարվել է ռուս-ուկրաինական բանակցություններից հեռանալու ժամկետ նշել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ռուս-ուկրաինական բանակցություններից հեռանալու կոնկրետ ժամկետ նշել՝ հույս հայտնելով, որ պետք չի լինի այդպես վարվել։ Այս մասին գրում է CNN-ը։ 

Ավելի վաղ՝ ապրիլի 18-ին, Փարիզում եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաների հետ հանդիպումներից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ, եթե հնարավոր չէ ավարտել պատերազմն Ուկրաինայում, Միացյալ Նահանգները «պետք է հրաժարվի իր ջանքերից և շարժվի առաջ»: Թրամփը նույն օրը՝ Օվալաձև գրասենյակում լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ռուբիոն «ճիշտ է», բայց ԱՄՆ-ի՝ բանակցություններից հեռանալու ժամկետի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ հավելել է, որ ոչ մի կոնկրետ օրերի թիվ չի կարող նշել․

«Բայց մենք ուզում ենք այն (խմբ․՝ պատերազմը) արագ ավարտին հասցնել։ Եթե ինչ-որ պատճառով կողմերից մեկը շատ դժվարացնի, մենք պարզապես ասելու ենք՝ «դուք հիմար եք, դուք սարսափելի մարդիկ եք», և մենք պարզապես հրաժարվելու ենք, բայց հուսով եմ, որ մեզ պետք չի լինի այդպես վարվել»,- ասել է Թրամփը: 

Նա հրաժարվել է ասել, թե արդյո՞ք պատրաստ է լիովին հրաժարվել բանակցություններից, կամ արդյո՞ք նա կաջակցի Ուկրաինային ռազմական առումով, եթե բանակցությունները ձախողվեն: Բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ առաջընթացի մասին հարցին ի պատասխան՝ Թրամփն ասել է, որ ինքը «պետք է տեսնի այն ավարտելու ցանկություն երկու կողմից էլ»՝ կանխատեսելով, որ դրա մասին կիմանա «շուտով»:

«Կարծում եմ, որ մենք իսկապես լավ հնարավորություն ունենք այն ավարտելու: Դա հասնում է գագաթնակետին հենց հիմա»,- ասել է Թրամփը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում