Գլխավոր Լրահոս

Պաշտոնական Բաքուն արձագանքել է Երևանում Ադրբեջանի դրոշի այրմանը

Պաշտոնական Բաքուն արձագանքել է Երևանում Ադրբեջանի դրոշի այրմանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությամբ դատապարտել է Ջահերով երթի և Փարիզում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունների ժամանակ ադրբեջանական դրոշի այրումը։ Ադրբեջանական կողմը Հայաստանի ու Ֆրանսիայի իշխանություններից պահանջել է «այդ գործողությունները կատարած անձանց պատասխանատվության ենթարկել»։ 

«Պետք է միջազգային մակարդակով դատապարտվեն և կանխվեն այդ գործողությունները, որոնք ռևանշիստական ​​և էթնիկ ատելության վրա հիմնված մտածելակերպի հստակ դրսևորում են և դեռևս ուժեղ տարածում ունեն Հայաստանում և դրանից դուրս», - ասված է հայտարարության մեջ։

Հայաստանում ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողութան ժամանակ, ինչպես ամեն տարի, Ջահերով երթի մասնակիցներն այրել են Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները։ Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ այդ գործողությունը քաղաքական ակցիա է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում