Գլխավոր Լրահոս

Ալիևի նախապայմանից հետո Իրանը պատրաստ է մահապատժի ենթարկել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված անձին

Ալիևի նախապայմանից հետո Իրանը պատրաստ է մահապատժի ենթարկել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված անձին

Իրանը պատրաստ է մահապատժի ենթարկել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված անձին։ Այս մասին հայտնում է Irna-ն` վկայակոչելով երկրի Գերագույն դատարանի որոշումը։

Իրանի Գերագույն դատարանի ներկայացուցիչ Ասղար Ջահանգիրը նշել է, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հեղինակի մահապատժի վերաբերյալ դատական ​​հետաքննություն անցկացնելու, նախնական դատավճիռ կայացնելու և Իրանի Գերագույն դատարանի դատավճռի վերջնական հաստատման գործընթացն ավարտվել է։

«Դատական ​​համակարգը լիովին պատրաստ է իրականացնել մահապատիժը»,- ասել է Ջահանգիրը։

Դատարանի այս որոշմանը նախորդել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, ըստ որի՝ ադրբեջանա-իրանական հարաբերությունները լիարժեքորեն կկարգավորվեն, եթե 2023-ի հունվարին Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ հարձակում գործած անձը պատժվի։ 

2023-ի հոնվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը սրել էր երկու կողմի՝ առանց այդ էլ բարդ հարաբերությունները։ Հարձակման ժամանակ դեսպանատան աշխատակից էր մահացել։ Բաքուն հարձակումն անմիջապես «ահաբեկչություն» էր որակել՝ Իրանի իշխանություններից պահանջելով հարձակվողին ամենախիստ պատժի ենթարկել։

Այս տարվա հունվարին Իրանի Բարձր դատարանը հաստատել էր Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված անձին մահապատժի ենթարկելու որոշումը։ Միևնույն ժամանակ դատական իշխանության ներկայացուցիչը հայտարարել էր, որ հաջորդ քայլերը կկիրառվեն, եթե զոհվածի հարազատները հատուցում պահանջեն։

Այս մենի ֆոնին հետաքրքրական է, որ այսօր Ադրբեջան է մեկնել Իրանի նախագահ  Մասուդ Փեզեշքիանը։ 

Փեզեշքիանն Իրանի նախագահի պաշտոնում առաջին անգամ է այցելում Ադրբեջան։


Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում