Գլխավոր Լրահոս

Ապօրինի գույքի բռնագանձման գործերի շրջանակները շատ չեն սահմանափակվի․ Գալյան

Ապօրինի գույքի բռնագանձման գործերի շրջանակները շատ չեն սահմանափակվի․ Գալյան

Սահմանադրական դատարանի որոշման արդյունքում ապօրինի գույքի բռնագանձման գործերի շրջանակները շատ չեն սահմանափակվի։  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։  

«Եթե ապօրինի ծագում ունեցող գույքը պատկանում է պաշտոնատար անձին, ապա դա պետք է դառնա քննության առարկա պաշտոնավարման ողջ ժամանակահատվածի համար: Այսինքն՝ պաշտոնատար անձանց պարագայում հանցագործության կատարման և գույքի ապօրինի ծագման միջև կապի առկայությունը սահմանափակված չի լինելու», - նշել է Գալյանը։

Նախարարը բացատրել է, որ իրավիճակն այլ է ոչ պաշտոնատար անձանց պարագայում։

«Եթե խոսքը վերաբերվում է պաշտոնատար անձ չհանդիսացող ֆիզիկական անձին, ապա այս դեպքում պետք է ուղղակի և անուղղակի կապ հանցագործության կատարման և ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի միջև»,- ասել է նախարարը։

Գալյանը վստահեցրել է, որ ՍԴ որոշման պատշաճ մեկնաբանման դեպքում ապօրինի գույքի բռնագանձման գործերի շրջանակները չեն նեղանա։ 

«Եթե Սահմանադրական դատարանի որոշումը մեկնաբանվի այնպես, ինչպես կա, ես կարծում եմ շրջանակների սահմանափակվածություն չի լինելու», - ընդգծել է Գալյանը։

Այնուամենայնիվ, նա նշել է, որ անհրաժեշտ կլինի վերանայել արդեն իսկ ներկայացված հայցադիմումները։ 

«Միանշանակ կարիք առաջանալու է, որպեսզի հայցադիմումները վերանայվեն, տեղի ունենա վերահաշվարկ, որպեսզի դրանք ավելի ճշգրիտ լինեն», - նշել է արդարադատության նախարարը։

Տես նաև՝

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում