Գլխավոր Լրահոս

Շտապօգնության բրիգադի վրա հարձակվել են. վնասվել է վարորդը

Շտապօգնության բրիգադի վրա հարձակվել են. վնասվել է վարորդը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնում է, որ մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում հարձակման է ենթարկվել շտապօգնության Աշտարակի բրիգադը։ Կանչի վայրում դանակով զինված քաղաքացի է հարձակվել բուժաշխատողների վրա, ինչի հետևանքով տուժել է շտապօգնության մեքենայի վարորդը։

Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։ Նախարարի խոսքով՝ գերատեսչությունը գնում է խնդրի լուծման իրավակարգավորման ճանապարհով:

«ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ բուժաշխատողների նկատմամբ բռնության քրեականացման հարցն է քննարկվում: Նաև նախաձեռնելու եմ քննարկման դնել շտապօգնության բրիգադների անհատական պաշտպանության միջոցներ ներդնելու հարցը»,- հայտարարել է Ավանեսյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում