Գլխավոր Լրահոս

Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացնում 44-օրյայի գործով դատավորի նկատմամբ․ «Հետք»

Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացնում 44-օրյայի գործով դատավորի նկատմամբ․ «Հետք»

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացնում։ Այս մասին հայտնում է «Հետք»-ը։

Հետքը հայտնում է, որ այսօր՝ ապրիլի 29-ին, Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ընթանում էր 44-օրյա պատերազմի վերաբերյալ գործերից մեկը, որը նախագահում էր դատավոր Արտուշ Գաբրիելյանը։

Գործով հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը խնդրել է նիստն ընդմիջել 10 րոպեով, քանի որ շատ կարևոր զանգ է ստացել։ Ընդմիջման ժամանակ աղմուկ և իրարանցում է սկսվել դատարանի միջանցքում։ Մի քանի րոպե անց նիստերի քարտուղարը հայտարարել է՝ նիստն անորոշ ժամանակով հետաձգվում է։

Նիստին ներկա զոհվածների ծնողները, որոնք գործով տուժողներ են, ասել են, որ տեսել են՝ ինչպես են դատավոր Արտուշ Գաբրիելյանին տանում։

Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են, որ իրենց մոտ քննվող վարույթի շրջանակում այս պահին քննչական գործողություններ են իրականացվում։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում