Գլխավոր Լրահոս

Կառավարությունը երկու ամսով երկարաձգում է արցախցիների սոցիալական աջակցությունը

Կառավարությունը երկու ամսով երկարաձգում է արցախցիների սոցիալական աջակցությունը

Կառավարությունը երկու ամսով երկարաձգում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերը։ Նախագիծը ներառվել է գործադիրի ապրիլի 30-ի նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի շարքում։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկմանն վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ՝ անհրաժեշտություն է առաջացել տրամադրվող աջակցությունը 2 ամսով տրամադրել նաև թիրախ խմբերից դուրս բոլոր մյուս բռնի տեղահանվածներին՝ միաժամանակ 2 ամսով հետաձգելով կարիքավորության հիմքով լրացուցիչ սոցիալական աջակցության տրամադրման ծրագրի գործողությունը»,- նշված է նախագծում։

Ընդգծվում է, որ նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում:

Ապրիլի 29-ին նաև հայտնի դարձավ, որ Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող արցախցիները վրանը կհանեն ու կտեղափոխեն Երևանում գործող Արցախի ներկայացուցչություն։ Այս մասին լրագրողներին հայտնել էր Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։ Հաղորդվեց, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ներկայացուցչի հետ, և նա ասել էր, որ կառավարության ապրիլի 30-ին նիստի ժամանակ երակարաձգելու են արցախցիների աջակցության 40+10 ծրագիրը։ Բացի այդ, կառավարության ներկայացուցիչներն ընդունել են այն պահանջները, որոնք խորհրդի անդամները ներկայացրել են կառավարությանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում