Գլխավոր Լրահոս

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին

ԵՄ-ի ներգրավվածությունը Հարավային Կովկասում շարունակում է կարևոր մնալ խաղաղության, կայունության և բարգավաճման խթանման համար՝ տարածաշրջանային համագործակցության միջոցով, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում: Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը, ասված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պաշտոնական կայքում։

Կայա Կալասը այս հայտարարությունն արել է՝ ի պատասխան Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի անդամ Էմանուիլ Ֆրագկոսի ​​գրավոր հարցերի: 

Ֆրագկոսը հետաքրքրվել է, թե արդյոք Կալասի և Ալիևի ռեժիմի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպման ժամանակ Բաքուն պարտավորվել է ավելի քան 320 քաղբանտարկյալների ազատ արձակման, հայ պատանդների հայրենադարձման և արցախահայերի արժանապատիվ վերադարձի երաշխիքների վերաբերյալ՝ համաձայն Միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումների: Նա նաև հարցրել է, թե ինչու «ԵՄ-ն չի կարող հրաժարվել մեղմ քաղաքականությունից՝ Ադրբեջանի նման ավտորիտար պետությունների հետ գործ ունենալիս»: Կալասն ընդգծել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը մնում են ԵՄ-ի համար առաջնահերթություններ և կազմում են ԵՄ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների հիմքը: 

«ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ապահովել, որ իրենց գործողությունները համապատասխանեն ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավունքի շրջանակներում ստանձնած իրենց պարտավորություններին։ ԵՄ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում լրագրողների, մարդու իրավունքների պաշտպանների և քաղաքական ակտիվիստների ձերբակալությունների աճի վերաբերյալ։ Այս համատեքստում ԵՄ-ն հետևողականորեն կոչ է արել ազատ արձակել իրենց հիմնարար իրավունքներն իրականացնելու համար ձերբակալված բոլոր անձանց։ Այս ուղերձները հրապարակայնորեն և երկկողմանիորեն փոխանցվել են բոլոր մակարդակներում, այդ թվում՝ Բարձրագույն ներկայացուցչի/փոխնախագահի կողմից», - գրավոր պատասխանել է Կալլասը։ 

Նա ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը և կոչ է արել երկու կողմերին պահպանել դինամիկան և ապահովել գործընթացի հարթ ավարտը։ Կալլասը նշել է, որ ԵՄ-ի ներգրավվածությունը Հարավային Կովկասում հատկապես կարևոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում