Գլխավոր Լրահոս

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ կալանավորվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը։ Այս տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց դատավորի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Գաբրիելյանի նկատմամբ իրականացվում են իրավական գործողություններ՝ կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում։ Գործով բացի դատավորից մինչ այս կալանավորվել էր երկու անձ։

Ապրիլի 30-ին էլ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել էչր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև քրեական վարույթի ավարտը:

Ով է Արտուշ Գաբրիելյանը

Գաբրիելյանը դատական համակարգի հնաբնակներից է։ 1999-ից մինչև 2003-ը աշխատել է Շենգավիթի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական, ապա դարձել դատավոր։

Նա առավել հայտնի դարձավ Օլեգ Նեֆեդովի՝ դատարանից փախուստի դրվագով։ Նեֆեդովը ՌԴ քաղաքացի է, որը ձերբակալվել էր Հայաստանում և հետախուզվում էր ԱՄՆ իրավապահների կողմից։

2024-ի հունիսի 22-ին Գաբրիելյանի նախագահությամբ ընթացող նիստի ժամանակ, Նեֆեդովը բառացիորեն «ճեմելով» դուրս եկավ դատարանի շենքից և փախուստի դիմեց։ Դեպքի մանրամասները հայտնի դարձան միայն ԲԴԽ՝ 2024-ի սեպտեմբերի 18-ի նիստի ընթացքում, երբ քննարկվում էր դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը։

Ըստ ԲԴԽ ներկայացված տվյալների՝ Նեֆեդովի կալանքի հարցով նիստը հետաձգվել էր, քանի որ նիստի ժամանակ պարզվել էր՝ փաստաթղթերից մեկը բացակայում է։ Դատավորը բանավոր կարգադրություն էր տվել նիստը հետաձգելու վերաբերյալ և վերադարձել իր աշխատասենյակ՝ փաստացի ազատ թողնելով Նեֆեդովին դատարանի շենքում։ Վերջինս շրջել էր միջանցքներում, դուրս եկել, նստել մեքենան ու հեռացել։

Գաբրիելյանը հետագայում ընդունել է, որ եթե կալանքի վերաբերյալ նիստը նշանակեր մինչև անձի ձերբակալման 72-ժամյա ժամկետի լրանալը, հնարավոր կլիներ կանխել փախուստը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում