Կաշառք ստանալու համար ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել

4 մլն դրամ կաշառք վերցնելու համար ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում երկու անձ է ձերբակալվել խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք տալու կասկածանքներով։ Ձերբակալվածներից մեկը ՊԵԿ պաշտոնատար անձ է»,- հայտնեց Օհանջանյանը։
Civilnet










