ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Ադրբեջանում դադարեցնում է աշխատանքը

Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ներկայացուցչությունն Ադրբեջանում ավարտում է իր գործունեությունը: Տեղեկատվությունը ադրբեջանական «Report» լրատվականին հաստատել են ներկայացուցչությունից:
«Այսօր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Ադրբեջանի ներկայացուցչության վերջին աշխատանքային օրն է: Վաղվանից (խմբ․՝ մայիսի 3-ից) սկսած այլևս չենք գործելու»,- հայտնել են կազմակերպությունից: Աշխատանքի դադարեցման պատճառների մասին չի նշվում։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Ադրբեջանում գործում է 1992 թվականից։
Տեղադրություն
Civilnet










